HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանում է. Գաբալայում նա հանդիպել է Ալիևին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ուկրաինական և ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի համաձայն՝ Զելենսկի-Ալիև հանդիպումը կայացել է Գաբալա քաղաքում։ Երկու երկրների նախագահները հանդիպումից լուսանկարներ են հրապարակել։

Զելենսկին գրել է, որ Ալիևի հետ վարել է «կարևոր բանակցություններ»։ «Փոխադարձ հարգանք և համագործակցություն, որոնք ուժեղացնում են մեր երկու ժողովուրդներին»,- հավելել է Ուկրաինայի նախագահը՝ լուսանկարներ հրապարակելով հանդիպումից։ Երկու երկրների առաջնորդները տետատետ հանդիպումից հետո ունեցել են նաև ընդլայնված կազմով հանդիպում։

Ուկրաինայի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների սառեցումից հետո, որը սկսվեց 2024 թ․ դեկտեմբերին, երբ Ղազախստանի տարածքում կործանվեց Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռը։ Ադրբեջանական կողմն ի սկզբանե պնդում էր, որ այն խոցվել է ռուսական զինուժի կողմից։

2025 թվականի հունվարին Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիևը հանդիպել էին Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ, իսկ օգոստոսին երկու երկրների առաջնորդները հեռախոսազրույց էին ունեցել՝ քննարկելու Ուկրաինայի տարածքում ադրբեջանական SOCAR-ի նավթաբազաներին «Ռուսաստանի կողմից թիրախավորված ավիահարվածները»։

2026 թվականի փետրվարին Կիևում ռուսական հարվածի տակ էր հայտնվեց Ադրբեջանի հյուպատոսության շենքը։ Ալիևը նշել էր, որ դա տեղի է ունենում արդեն երրորդ անգամ, և Մոսկվային մեղադրել էր դիվանագիտական ներկայացուցչության վրա «կանխամտածված հարձակման» համար։

Լուսանկարը՝ Վլադիմիր Զելենսկիի տելեգրամյան ալիքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter