HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը և Ուկրաինան դարձյալ գերիների են փոխանակել

Ռուսաստանը և Ուկրաինան մեկ ամսվա մեջ երկրորդ անգամ փոխանակվել են ռազմագերիներով։ Կողմերը միմյանց փոխանցել են 193 ռազմագերի։

Փոխանակմանը նպաստել են Արաբական Միացյալ Էմիրությունները և ԱՄՆ-ն։ Ռուսաստանցի զինվորականները դեռևս գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է հոգեբանական և բժշկական օգնություն։ Այնուհետ նրանց կտեղափոխեն Ռուսաստան։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ բոլոր նրանք, որոնք վերադարձել են Ուկրաինա, այդ երկրի զինված ուժերի, Ազգային գվարդիայի և Ազգային ոստիկանության ներկայացուցիչներ են։

Երկու շաբաթ առաջ՝ ապրիլի 11-ին, երբ ուղղափառ եկեղեցին հաջորդ օրը նշելու էր Զատիկը, Մոսկվան և Կիևը «175-ը 175-ի դիմաց» փոխանակվել էին ռազմագերիներով։ Այդ ժամանակ Ռուսաստան էին վերադարձել Կուրսկի մարզի բնակիչների վերջին խումբը՝ 5 կին և 2 տղամարդ, որոնք Ուկրաինայում էին հայտնվել այդ երկրի զինված ուժերի հարձակումից հետո։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter