HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառմանը հրաձգություն է տեղի ունեցել. ԱՄՆ նախագահը չի տուժել

Վաշինգտոնում Սպիտակ տան թղթակիցների պաշտոնական ընթրիքի ժամանակ, որին մասնակցում էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Washington Hill հյուրանոցում հրաձգություն է տեղի ունեցել։

Հրաձիգը փորձել է շրջանցել թիկնապահներին, սակայն նրան ձերբակալել են։ Գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկը վիրավորում է ստացել և հոսպիտալացվել։ 

Ինքը՝ Թրամփը, հրաձգության հետևանքով չի տուժել։ Նրան, առաջին տիկին Մելանյա Թրամփին և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին տարհանել են։

Պաշտոնապես իշխանությունները հայտնել են, որ հրաձիգը 31-ամյա տղամարդ է Կալիֆոռնիայից։ Ինչպես փոխանցում է CNN-ը, նրա անունը Քոուլ Ալլենն է, ով ուսուցիչ է։ Նրա մոտիվները պարզ չեն։ Ավելի ուշ CBS-ը, հղում անելով իր աղբյուրին, գրել է, որ հրաձիգի թիրախում եղել է նախագահ Թրամփը։ 

Երկուշաբթի օրը՝ ապրիլի 27-ին, նա կկանգնի դատարանի առաջ։ Նա մեղադրվում է հրաձգային զենքի կիրառման և դաշնային աշխատակցի վրա զենքով հարձակման մեջ։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter