Ֆրանսիայի կառավարության 2 փոխնախարարներ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյեի ուղեկցությամբ այցելել են «Զինվորի տուն»
Ֆրանսիայի կառավարության 2 փոխնախարարների գլխավորած պատվիրակությունը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյեի ուղեկցությամբ այցելել է «Զինվորի տուն»։ Այս մասին հաղորդում են Զինվորի տուն վերականգնողական կենտրոնից։
«Ֆրանսիայի Զինված ուժերի և վետերանների հարցերով փոխնախարար տիկին Ալիս Ռուֆեն և Ֆրանսիայի կանանց և տղամարդկանց հավասարության և խտրականությունների դեմ պայքարի հարցերով փոխնախարար տիկին Օրոր Բերժեն մանրամասն հետաքրքրվեցին Զինվորի տան գործունեությամբ: Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը շրջայցի ժամանակ ներկայացրեց կառույցի ստեղծման պատմությունը, գործունեության շրջանակները և պատմեց Փարիզի հաշմանդամների տուն կատարած այցի մասին: Հայկուհի Մինասյանը պատմեց, որ Զինվորի տան ստեղծման գաղափարը ծնվել է ներշնչվելով Փարիզի հաշմանդամների տնով, ինչը հաճելիորեն զարմացրեց ֆրանսիացի երկու փոխնախարարներին և պատվիրակությանը:
Վերջում հյուրերը և Զինվորի տան տնօրենը փոխանակվեցին նվերներով: Հայկուհի Մինասյանին փոխանցեցին Փարիզի հաշմանդամների տան խորհրդանիշ ծաղիկը, իսկ Մինասյանն իր հերթին տիկին նախարարներին նվիրեց զինհաշմանդամների ձեռքերով պատրաստված թիթեռներով կոմպոզիցիաներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել