Արթուր Ավանեսյանը 2 ամսով կալանավորվեց
«Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմի անդամ Արթուր Ավանեսյանը 2 ամսով կալանավորվել է։ Այդ խափանման միջոցն ընտրելու որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։
Փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանի բակում լրագրողներին ասաց, որ իրավական առումով բացատրություն չունի, քանի որ այստեղ «գործի նյութ չկա»։
Ըստ Վարդևանյանի՝ վտանգավոր մարտավարություն է որդեգրել Հակակոռուպցիոն կոմիտեն՝ փաստացի քրեականացնելով նախընտրական ծրագրերի ներկայացումը։
Հիշեցնենք, որ 2026թ. ապրիլի 27-ին, ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Ավանեսյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Այլ մանրամասներ չհայտնեց։
Մեր տեղեկություններով՝ հարուցված վարույթն առնչվում է ընտրակաշառքին։ Նշենք՝ Ավանեսյանը 2026թ. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմի անդամ է, համակարգում է անվտանգության հարցերը։ Նա հայտնի հետախույզ է, մասնակցել է արցախյան պատերազմներին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել