HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատյան դաշտավայրում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի ու Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման 9 դեպք։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

«Արարատի մարզի Մասիս, Նորամարգ, Դարակերտ, Արտաշատ բնակավայրերում 8 քաղաքացի չունենալով ջրօգտագործման թույլտվություն ոռոգման նպատակով ապօրինի շահագործել է ընդհանուր 8 խորքային հոր։

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ոսկյա զարդերի արտադրությամբ զբաղվող «Փաթիլա» ՍՊԸ-ն 1 ապօրինի հորից արտադրական և ոռոգման նպատակներով իրականացրել է ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։

Տեսչական մարմնի Արարատի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter