HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունգարացի մտավորականները դատապարտում են

Հունգարիայի կողմից  մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին  հանձնելու և տվյալ երկրի նախագահ Ալիևի կողմից ներում շնորհելու վերաբերյալ լուրը առաջ է բերել հունգարացի մի շարք մտավորականների  արդարացի զայրույթն ու վրդովմունքը:  Սեպտեմբերի 2-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ստացել է մի շարք նամակներ, որոնցում  քննադատելով Հունգարիայի իշխանությունների այդ քայլը, մտավորականներն  իրենց զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին:

Մասնավորապես Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պատասխանատուներից նամակում նշվում է. «Զարմանքով  տեղեկացա Հունգարիայի կառավարության որոշմանը ցմահ բանտարկության դատապարտված մարդասպանին  Ադրբեջանին հանձնելու և այնտեղ անմիջապես ներում շնորհելու  լուրը:  Չի կարող պատահել. ինչպիսի ամոթ և կոպիտ սխալ: Իմ նամակով ցանկանում եմ տեղեկացնել, որ հունգարացիների մեծ մասը դեմ է այս որոշմանը և արտահայտում է իր խոր զորակցությունը հայ ժողովրդին: Ընդամենը մի քանի ժամ առաջ  Հունգարիայի արքեպիսկոպոսը գրավոր իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին: Մենք կիսում ենք Ձեր զգացմունքները, հուսով ենք, որ դուք հասկանում եք, որ այն ոչ թե հունգար ժողովրդի, այլ կառավարության որոշումն է... Հուսով ենք, որ կգան լավ ժամանակներ և մենք կշարունակենք մեր համագործակցությունը»:

Վիշեգրաֆթ միջազգային հիմնադրամի աշխատակիցներից մեկի նամակում մասնավորապես նշվում է. «Ես զարմացած էի, երբ վերջին լուրերով լսեցի մարդասպանին ազատ արձակելու և մեծարելու լուրը: Մեծ հիասթափություն ապրեցի ոչ միայն ես, այլ նաև հուգարացիների մեծ մասը: Մենք չգիտենք, թե ինչ է կանգնած այս որոշման թիքունքում. միամտություն, դիլետանտիզմ,  թե տնտեսական կամ ֆինանսական շահ: Դուք և ողջ հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ դա Հունգարիայի ժողովրդի որոշումը  չէ: Հունգարացիները ցավում են հայ ժողովրդի հետ, արտահայտում են իրենց զորակցությունը հայ ժողովրդին և քննադատում կառավարությանը»:

Մեկնաբանություններ (1)

Garo
Երբեք բաւական չէ: Հունգարիան պէտք է հատուցէ Հայաստանին եւ առաւել եւս ճանչնայ Հայոց Ցեղասպանութիւնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter