HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուն-ինտերնատից՝ բանտ․ 76-ամյա Ռուբիկ Բարսեղյանն անօգնական վիճակում է

Ռուբիկ Բարսեղյանը 76 տարեկան է։ Մի քանի ամիս է, ինչ պատիժը կրում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Դատապարտվել է 2022 թ. ամռանը կատարած գողություն համար։

Ռուբիկ Բարսեղյանի մասին միջանցքներում մեզ պատմեցին դատապարտյալները, երբ այցելել էինք քրեակատարողական հիմնարկ։ Նա ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, քանի որ գրեթե չի տեսնում ու ծանր է լսում։ Գործի քննության ընթացքում դատարաններն այս մասին տեղեկացել են, սակայն պատիժը մեղմացնող հանգամանք չեն դիտարկել։ Ռուբիկն ընտանիք չունի ու մինչև քրեական հիմնարկում հայտնվելն ապրել է Նորքի տուն-ինտերնատում:

Քրեակատարողական բժշկության կենտրոնից հայտնեցին, որ բժշկական հանձնաժողովը դիտարկել է Ռուբիկ Բարսեղյանի առողջական վիճակը, նշանակվել է գործիքային լրացուցիչ ստուգում, որպեսզի պարզեն՝ տեսողության վատթարացումը համապատասխանո՞ւմ է պատժի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում նշվածին, թե՞ ոչ։

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից չի դժգոհում, ասում է՝ լավ են վերաբերվում: Իսկ խցակից դատապարտյալն օգնում է, որ սնունդ ընդունի, հոգա բնական կարիքները։

Ռուբիկը պատմեց, որ իր մոտ տեսակցության չեն գալիս՝ ամուսնացած չէ, հարազատներ չունի։ Եթե պատժից ազատվի, վերադառնալու է խնամքի կենտրոն, քանի որ ապրելու այլ տեղ չունի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter