HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկավորման պետական ծրագրից օգտվելու հնարավորություն կստանան

ԱԺ պաշտպանության  եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Աժ հաղորդմամբ, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հայտնել է, որ նախագծի նպատակն է բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը եւ ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ:

Նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել, որ ոստիկանության ծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման պետական նպատակային ծրագրերից:

Միաժամանակ, ՀՀ Կառավարությունը կլիազորվի՝ սահմանելու Համապատասխան պետական նպատակային ծրագրերից օգտվելու կարգը եւ պայմանները: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն նախատեսվում է քննարկել հատուկ ընթացակարգով՝ ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:

Լուսանկարում՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter