Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինեն
Երեւանի քաղաքապետարանը հայտնում է, որ մայիսի 1-ին՝ աշխատավորների օրվա կապակցությամբ նախատեսված միջոցառումներով պայմանավորված, մի շարք փողոցներ փակ կլինեն։
Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փող.–Մաշտոցի պող. խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապետության հրապարակում նախատեսվում է տոնական շքերթ և համերգ՝ նվիրված Աշխատավորի օրվան: Մայիսի 1-ին՝ ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում մեկնարկելու է շքերթ, իսկ ժ. 14:00-ից Հանարապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում նախատեսվում է օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, ուղղաթիռների թռիչք:
Հաշվի առնելով միջոցառումն անվտանգ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը՝ 30.04.2026թ. կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել