HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փաստորեն». Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնյա դարձած ընկեր-ծանոթ-բարեկամները

«Ես 8 տարի վարչապետ եմ եւ ես ձեզ պատասխանատու կերպով ասում եմ՝ իմ որեւէ ծանոթ, որեւէ բարեկամ այդ փաստի բերումով որեւէ տեղ ո՛չ դպրոցի տնօրեն է նշանակվել, ո՛չ մանկապարտեզի տնօրեն է նշանակվել»,- ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գուցե վարչապետի մտերիմներին իրոք չեն հետաքրքրել դպրոցի կամ մանկապարտեզի տնօրենի հաստիքները։ Բայց Փաշինյանի նախկին գործընկերները, բարեկամներն ու ընկերական շրջապատի ներկայացուցիչները դպրոցի կամ մանկապարտեզի տնօրենից շատ ավելի բարձր պաշտոններ են ստացել իր պաշտոնավարման ընթացքում։

«Փաստորենի» այս թողարկմանը կուսումնասիրենք Նիկոլ Փաշինյանի ընկեր-ծանոթ-բարեկամների շրջանակը՝ դիտարկելու նրանց մասնագիտական ուղին եւ ստանձնած պաշտոնները պետական համակարգում:

Մեկնաբանություններ (1)

Լարիսա Փարեմուզյան
Ես շատ երկար եմ աշխատել <Հետք>ում՝ ՝ գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի ղեկավարությամբ: Նա փառահեղ խմբագիր է՝ փորձառու և հմուտ: Բաղդասարյանին հաջողվում էր իր գործը սիրող լրագրողի համար ստեղծել աշխատանքային հետաքրքիր մթնոլորտ: Մասնագիտությամբ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի եմ: Շուրջ 10 տարի աշխատել եմ Ալավերդու քաղաքային խորհրդի գործկոմի ղեկավար: Աշխատել եմ նաև ոստիկանապետի տեղակալ: Ի դեպ , ոստիկանները ինձ պարոն Փարեմուզյան էին կոչում: Ստիպված նրանց որոշ բաներ բացատրեցի: Տևական ժամանակ զբաղվել եմ քաղաքականությամբ: Ապա աշխատել եմ հետաքննող լրագրող: Ես ինձ համարում եմ աշխատասեր և ազնիվ մարդ: Հիմա պատկերևացնենք Էդիկ Բաղդասարյանը դարձել է վարչապետ կամ նախարար: Եվ նա հաշվի առնելով աշխատանքային իմ պոտենցիալը , ազնվությունս և անկաշառությունս , գործին նվիրվածությունս ն համառությունս ինձ հրավիրում է նոր պաշտոնում իր հետ աշխատելու: Ես էլ սիրով ընդունում եմ հրավերը գնում եմ պատասխանատու նոր պաշտոնում նրա հետ մարտնչելու, ինչպես տարիներ շարունակ մարտնչել ենք Հետք -ում: Եվ ինչ , դա հանցագործություն պետք է համարել, հա: Համաձայն չեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter