«Հայկական ժամանակ». արտահերթ նիստ
Վաղը ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի՝ Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Իլհամ Ալիևի կողմից ներում շնորհելու խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով: Համապատասխան որոշումը կայացվել է երեկ՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, որից հետո սկսվել է արտահերթ նիստ հրավիրելու նպատակով ստորագրահավաքը. դրա համար անհրաժեշտ է առնվազն 44 պատգամավորի ստորագրություն: ԱԺ-ն նախատեսում է հանդես գալ հայտարարությամբ:
Հովիկ Աբրահամյանը պետք է հրապարակի նաև ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը, որը նա ներկայացրել է «Հարսնաքար» համալիրում ռազմաբժիշկ Վահե Ավետյանի սպանությունից հետո: Եթե Հայրապետյանը ետ չվերցնի, ապա սեպտեմբերի 21-ին դիմումը կհամարվի ընդունված:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել