Վարչապետը ներկա է գտնվել Մայիսի 1-ին նվիրված միջոցառմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում՝ Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Աշխատանքի և աշխատողների համերաշխության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետը շփվել է քաղաքացիների հետ, շնորհավորել տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել նրանց աշխատանքի համար։
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել քայլերթ, որին հաջորդել է համերգ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել