HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ներկա է գտնվել Կիրանցի Սբ․ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը։

«Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցին, որը կառուցվել է 19-րդ դարի չորրորդ քառորդում, վերականգնվել է Կառավարության որոշմամբ և հատկացված միջոցներով:

Խորհրդային տարիներին այն օգտագործվել է որպես պահեստ, մեր օրեր հասել է խիստ վթարային և խոնարհված վիճակում, առանց տանիքի: 2024 թ․ իրականացվել են 21 միլիոն 400 հազար 501 դրամի վերականգնման աշխատանքներ։ Մասնավորապես՝ վերացվել են նախկինում՝ նախագծից շեղմամբ կատարված աշխատանքները, պատուհանների բացվածքների բացում և փակում, կարանների ոչ համապատասխան կարանախցում և այլն։

Հիմնականում ավարտվել են մինչև կառույցի քիվատակ ընկած հատվածի բացակայող հատվածների վերականգնման, արտաքին հենապատի ու հատակների կառուցման աշխատանքները, ներսույթի ծեփամածկման, առաստաղի փայտածածկի և հատակների իրականացումը:

2025 թ. համար իրականացվել են 32 միլիոն 259 հազար 499 դրամի վերականգնման աշխատանքներ, 2026 թ. սկզբին եկեղեցու վերականգնումն ավարտվել է։ Իրականացվել են բարդ պրոֆիլավոր քարե շրջանակների, անկյունաքարերի, քիվերի նոր տաշ ու շարի, տանիքածածկույթի, վեցասյուն նոր ռոտոնդայի կառուցման աշխատանքներ, ներսույթի ներկման և հարդարման աշխատանքներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter