HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփի բանագնացները հետաձգել են այցը Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները հետաձգել են իրենց այցն Ուկրաինա։ Այդ մասին հայտնում է The Kyiv Independent-ը։ Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան կողմը բանակցություններում առաջընթաց չի տեսնում, ինչի պատճառով այս այցը կարող էր զուտ խորհրդանշական լինել։ 

«Բանակցություններում դեռևս չկա բովանդակություն»,- պարբերականին հայտնել է ուկրաինացի պաշտոնյաներից մեկը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի ներկայացուցիչների որոշման վրա ազդել է նաև այն հանգամանքը, որ Ուկրաինայի օդային տարածքի փակ լինելու պատճառով պատվիրակությունը Կիև պետք է հասներ գնացքով։ Պաշտոնյան նշել է, որ «դա բարդ է Ուիթքոֆի համար»՝ չհստակեցնելով բարդության պատճառը։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Վլադիմիր Զելենսկին Bloomberg գործակալությանը տված հեռախոսային հարցազրույցում նշել էր, որ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչները չեն արձագանքել Կիև այցի հրավերին։

Լուսանկարը՝ Jacquelyn Martin/Pool via Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter