HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արաբական Միացյալ Էմիրությունները բացում է օդային սահմանը

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել է օդային տարածքի բացման և ավելի վաղ մտցված սահմանափակումների չեղարկման մասին։ Այդ մասին հայտնում է ԱՄԷ Gulf News գործակալությունը։

Վերջինիս փոխանցմամբ՝ երկրի օդային տարածքով ավիաթռիչքները կվերականգնվեն ամբողջությամբ։ 

Ինչպես նշվում է, որոշումն ընդունվել է իրադրության և անվտանգության պայմանների «համակողմանի գնահատումից» հետո։

Էմիրությունների օդային տարածքը փակվել էր Իրանի տարածքի վրա Իսրայելի և Միացյալ Նահանգների հարձակումից հետո։ Իրանական անօդաչուները և հրթիռները հարձակվում էին նաև Պարսից ծոցի ավազանի արաբական երկրներում տեղակայված ամերիկյան ենթակառուցվածքների և ռազմական օբյեկտների վրա։ Դրա հետևանքով պարբերաբար հարձակման էր ենթարկվել նաև Դուբայի միջազգային օդանավակայանը։

Լուսանկարը՝ Christopher Pike/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter