HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». նախապես տեղյակ են եղել, որ Հունգարիան հանձնում է Սաֆարովին

Օգոստոսի 20-ին՝ նախքան Հունգարիայի՝ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելը՝ 11 օր առաջ, Հունգարիայի Հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը անձնապես տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարությանը, սփյուռքի նախարարությանը և Ավստրիայի ՀՀ դեսպանությանը սպասվող լուրի մասին և խնդրել Հայաստանի Հանրապետությանը անմիջապես քայլեր ձեռնարկելու՝ կանխելու Հունգարիայի վերջնական որոշումը հայտարարելը:

«Ցանկալի է պարզել, թե ինչն էր պատճառը, որ 11 օր առաջ իմանալով այդ լուրը՝ ոչ մի քայլ չձեռնարկվեց, և ոչ մի աջակցություն ցույց չտրվեց հունգարահայերիս: Շուրջ ութ տարի պայքարելուց հետո Հունգարիայի Հայ ազգային ինքնավարությունը հասկացավ, որ ադրբեջանական լոբբին այնքան մեծ է Հունգարիայում, որ այդ հարցը կանխելու համար ՀՀ դիվանագիտական միջամտությունն է անհրաժեշտ: Հունգարիայի հայ համայնքը ոչ մի աջակցություն չի սպասում Ավստրիայի ՀՀ դեսպանությունից, մենք ինքներս ինչպես միշտ, այնպես էլ այժմ քայլ կձեռնարկենք մեր դժգոհությունը հայտնելու համար Հունգարիայի կառավարությանը»,- ասված է Նիկողոս Հակոբյանի հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ (2)

SONA
NIKOROS HAKOBJAN JAN DA ARDEN MENQ EL ENQ GLXI ENKEL VOR MER ICHXANUTUNNERE VARUC GITEN DRA MASIN
Մլեհ
“Սկանդալային նամակ հունգարահայ գաղութից՝ ուղղված Սերժ Սարգսյանին” http://hayeli.am/%d5%bd%d5%af%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-%d5%b0%d5%b8%d6%82%d5%b6%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a3%d5%a1%d5%b2%d5%b8%d6%82/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter