HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարները

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Իսպանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պեդրո Սանչեսի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության շրջանակում ընթացող գործընթացներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերին։

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության և տնտեսական զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև շարունակական երկխոսության պահպանումը միջազգային հարթակներում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter