Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպումը
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել