Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ
Մայիսի 5-ին Երևանում՝ Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ: Հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Գոհունակությամբ նշվել են գագաթնաժողովի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները։
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետագա կյանքի կոչման հարցեր»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել