Վեդիում անչափահաս քույրերի գործով քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ. դատախազություն
Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ): Այս մասին «Հետքին» հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ քննչական կոմիտեն ներկայացրել էր Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզված որոշակի հանգամանքներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել