
Ձերբակալվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով հետախուզվողը
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սվետլանա Ս.-ին, որը օգոստոսի 23-ից հետախուզվում էր պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և շահագործման նպատակով մարդուն հավաքագրելու, փոխադրելու, հանձնելու, թաքցնելու կամ ստանալու մեղադրանքով:
Ոստիկանությունը հայտնում է, որ Սվետլանա Ս.-ն ձերբակալված է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել