HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վտանգավոր սննդամթերք՝ «Մեդ Փիար Պանացեա»-ի արտադրանքում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեդ Փիար Պանացեա» ՍՊԸ-ին (Երևան, Արին Բերդի փողոց) պատկանող կաթնամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա արտադրանքից:

ՍԱՏՄ հաղորդմամբ, լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Կարկանդակ պանրով և խոզապուխտով», «Կաթնաշոռ Lactoland 5%» և «Թթվասեր առանց լակտոզա 15%» արտադրատեսակների նմուշները «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով, չեն համապատասխանել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին. արտադրվել է վտանգավոր սննդամթերք:

«Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի և կիսաֆաբրիկատների այս արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնաշոռ Lactoland 5 %», «Թթվասեր առանց լակտոզա 15 %» և «Կարկանդակ պանրով և խոզապուխտով» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է: Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ»,- հայտնում է ՍԱՏՄ-ն:

Մեկնաբանություններ (1)

Panatsea
Հարգելի՛ հաճախորդներ, Երեկ երեկոյան տեղեկացանք տարածված հայտարարության մասին։ Օրենքի պահանջներին համապատասխան՝ այսօրվանից ժամանակավորապես դադարեցրել ենք նշված արտադրատեսակների մատակարարումը շուկա՝ մինչև գործընթացների ամբողջական պարզաբանումը։ Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ փորձաքննության է ենթարկվել մեր ամբողջ տեսականին՝ շուրջ 42 տեսակ արտադրանք։ Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում հարցեր են արձանագրվել միայն երեք տեսակի արտադրանքի մասով, և այդ արդյունքները դեռևս գտնվում են լրացուցիչ ուսումնասիրության ու հստակեցման փուլում։ Մենք համագործակցում ենք նաև մի շարք անկախ լաբորատորիաների հետ, որտեղ կատարված փորձարկումների արդյունքում որևէ շեղում կամ անհամապատասխանություն չի արձանագրվել։ Այս պահին ևս շարունակվում են լրացուցիչ փորձաքննությունները, և արդյունքների վերաբերյալ կտեղեկացնենք հնարավորինս շուտ։ Մեզ համար առաջնայինը միշտ եղել և մնում է մեր հաճախորդի վստահությունը, անվտանգությունն ու գոհունակությունը։ Մենք ամեն օր հետևում ենք մեր արտադրանքի որակին՝ պահպանելով բարձր ստանդարտներ և նույն պատասխանատվությունը, որի շնորհիվ 1997 թվականից ձևավորվել է մեր և մեր հաճախորդների միջև վստահության ամուր կապը։ Շնորհակալ ենք ձեր հավատարմության, վստահության և այս ընթացքում մեր կողքին լինելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter