Կառավարությունը 13 մլրդ դրամ է հատկացրել ճանապարհների բարեկարգման համար
Կառավարությունն այսօր ընդունել է որոշում, որով նախատեսվում է բյուջետային վերաբաշխման միջոցով շուրջ 13 մլրդ դրամ ուղղել միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանն ու կառուցմանը։ Ծրագրի շրջանակում աշխատանքներ կիրականացվեն ավելի քան 20 ուղղություններով, որոնց մեծ մասը նախատեսվում է ավարտել 2026 թվականին։
Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 57.5 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ՝ 0,9 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 26.7 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 29.9 կմ, իսկ տրանսպորտային օբյեկտների քանակը 3 հատ:
Վարչապետը ներկայացրել է որոշմամբ ֆինանսավորվող ծրագրերը։
Ավտոճանապարհներ. Գյումրի քաղաքի վերջնամասից դեպի ՀՀ սահման տանող ավտոճանապարհի 0.9 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտը՝ 2026 թ.-ին, Վ. Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ և Աբովյան տանող ավտոճանապարհի 5․023 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, ավարտը՝ 2026 թ.-ին, Երևանից դեպի Գառնի տանող ավտոճանապարհի 16․73 կմ հատվածի հիմնանորոգում (բացառությամբ սողանքային տեղամասերի), ավարտը՝ 2026 թ.-ին, Վեդի բնակավայրով անցնող ավտոճանապարհի 3,8 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտը՝ 2026 թ.-ին, Նորապատից դեպի Վարդանաշեն տանող ավտոճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտ՝ 2026-նին, Հ-75 ավտոճանապարհից դեպի Հոռոմ տանող ավտոճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտը՝ 2026 թ-ին, Դսեղից դեպի Մարց տանող ավտոճանապարհի 6.2 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ., Սևանից Ծաղկունք և Զովաբեր տանող ավտոճանապարհի 17,2 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ., Գանձաքարից Իծաքար տանող ավտոճանապարհի 35 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտված է, Մ-3 ավտոճանապարհից Մուղնի և Օհանավան տանող ավտոճանապարհի 5․3 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ., Բերդից Արծվաբերդ և Չինարի տանող ավտոճանապարհի 9,24 կմ առանձին հատվածների հիմնանորոգում, ավարտը՝ 2026 թ., Դեպի «Մայլեռ» լեռնային հանգստավայր տանող 3 կմ ավտոճանապարհի կառուցում, ավարտ՝ 2026 թ., Աշտարակից Փարպի և Ղազարավան տանող ավտոճանապարհի 11,5 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ., Կոշից Վերին Սասունիկ և Լեռնարոտ տանող ավտոճանապարհի 9,5 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ. , Ավանից Խնուսիկ տանող ավտոճանապարհի 2,2 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ., Զարինջաից Ձիթհանքով տանող ավտոճանապարհի 4.3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ., Հ-8 ավտոճանապարհից մինչև Մրգավետ տանող 1,2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ., Մրգավետից դեպի Արևշատ տանող ավտոճանապարհի 2,4 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտը՝ 2026 թ., Մրգաշատից Ալաշկերտ և Արմավիր տանող ավտոճանապարհի 4 կմ ընդհանուր երկարությամբ առանձին հատվածների հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ., Ջրարբից Գայ տանող ավտոճանապարհի 2 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտված է, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների ասֆալտապատում, ավարտը՝ 2026 թ., Մ-3 ավտոճանապարհից Մեծավան և Ձյունաշող տանող ավտոճանապարհի 8,5 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ., Զառիթափից Գոմք և Կապույտ տանող ավտոճանապարհի 7,8 կմ հատվածի հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ.։
Տրանսպորտային օբյեկտներ. Ոսկետափի վթարային վիճակում գտնվող տրանսպորտային հանգույցի ապամոնտաժում, ավարտ՝ 2026 թ., Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ վերգետնյա հետիոտնային անցումի կառուցում, ավարտ՝ 2026 թ., Գտաշենից Կամխուտ տանող ավտոճանապարհի վրա գտնվող երկաթբետոնե խողովակի հիմնանորոգում, ավարտ՝ 2026 թ.։
Միջին նորոգման աշխատանքներ. Շիրակի մարզ՝ Իսահակյան-Գյումրի ճանապարհի 10 կմ հատվածի միջին նորոգում, ավարտ՝ 2026 թ. , Երևան - Սևան ճանապարհի 3,7 կմ (աջ գոտի) հատվածում մետաղական արգելափակոցների տեղադրում, ավարտված է։
Կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների վճարում. Գյումրիից Բավրա տանող ավտոճանապարհի 2,1 կմ հատվածի հիմնանորոգում, Ծղուկից Սառնակունք և Սպանդարյան բնակավայրերի տարածքով անցնող 7.47 կմ հատվածի հիմնանորոգում, Շինուհայրից Հալիձոր և Սատանի կամուրջ տանող ավտոճանապարհի 19 կմ հատվածի հիմնանորոգում, Վանաձորից Դիլիջան տանող ավտոճանապարհի Վանաձորի միջով անցնող 6 կմ հատվածի հիմնանորոգում, Վանաձորից Դիլիջան տանող ավտոճանապարհի վերջի 2 կմ հատվածի հիմնանորոգում, Մեծամոր – ՀԱԷԿ- Մեծամոր ավտոճանապարհի 10.7 կմ հատվածի հիմնանորոգում, Արթիկից Ալագյազ տանող ավտոճանապարհի 3,1 կմ հատվածի հիմնանորոգում, Հրազդանի տրանսպորտային հանգույցից Ծաղկաձորի ճոպանուղի տանող ավտոճանապարհի 10.5 կմ հատվածի հիմնանորոգում, Մ-6 ավտոճանապարհից դեպի Աթան տանող ավտոճանապարհի 27 կմ հատվածի հիմնանորոգում, Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Սելիմի լեռնանցքով անցնող 14 կմ հատվածի հիմնանորոգում, Զարինջաից Ձիթհանքով տանող ավտոճանապարհի 4.3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Թաթուլից Կանաչ և Հակո տանող ավտոճանապարհի 12,1 կմ հատվածի հիմնանորոգում, Մ-5 ավտոճանապարհից դեպի Մայիսյան տանող ավտոճանապարհի 0,8 կմ հատվածի հիմնանորոգում, Արմավիրից Նալբանդյան տանող ավտոճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորոգում, Մրգաշատից Ալաշկերտ և Արմավիր տանող ավտոճանապարհի 4.0 կմ հատվածի հիմնանորոգում, Արևիկից Արմավիր տանող ավտոճանապարհի 3,6 կմ հատվածի հիմնանորոգում, Ակնալճից դեպի Զարթոնք գնացող ավտոճանապարհի 3,6 կմ հատվածի հիմնանորոգում, Լուսագյուղից դեպի Ջրառատ տանող ավտոճանապարհի 2,1 կմ հատվածի հիմնանորոգում, Ամասյաից դեպի Նալբանդյան և Ջանֆիդա տանող ավտոճանապարհի 4,2 կմ հատվածի հիմնանորոգում, Գավառից Նորատուս տանող ավտոճանապարհի 2,4 կմ հատվածի հիմնանորոգում, Ստեփանավանից դեպի Արմանիս և Ուրասար տանող ավտոճանապարհի 10.55 կմ հատվածի հիմնանորոգում, Վանաձոր քաղաքային համայնքի Մոսկովյան փողոցի հիմնանորոգում, Նոր Կյանքից Փանիկ, Արևշատ և Մեծ Մանթաշ տանող ավտոճանապարհի 12,8 կմ հատվածի հիմնանորոգում, Հ-36 ավտոճանապարհից դեպի Չինչին գնացող ավտոճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգում, Ուրցաձորից դեպի Մարտունի տանող ավտոճանապարհի կառուցում, Նոր Գեղի - Եղվարդի տրանսպորտային հանգույց ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի կամրջի վերանորոգում, Վաղարշապատ – Մասիս ավտոճանապարհին գտնվող կամրջի հիմնանորոգում, Սանահին կայարանում քանդված կամրջի փոխարեն L=42մ պողպատե ֆերմաներով, Վաղարշապատ-Ծաղկունք ավտոճանապարհին գտնվող կամրջի հիմնանորոգում, Աղավնատուն-Ամբերդ ավտոճանապարհին գտնվող կամրջի հիմնանորոգում, Մ-4-ից դեպի Սևանի թերակղզի տանող ավտոճանապարհի 100 մ փլուզված հողային պաստառի շեպի վերականգնում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել