HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի ծառահատում իրականացրած Սարգիսը բերման է ենթարկվել

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Սարգիս Ա.-ին: Նա ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ օգոստոսի ընթացքում Գուգարքի անտառատնտեսության Խնձորուտի անտառպետության 4-րդ պահաբաժնից բենզասղոցով ապօրինի հատել է 3 կանգուն և 1 քամատապալ լորենի և 4,5 խմ փայտանյութից 3 խմ-ը իրացրել Վանաձորի բնակիչ ոմն Արտյոմի, իսկ մնացած 1,5 խմ փայտանյութն ի պահ է հանձնել անտառապետին:

«Պատճառված վնասի չափը պարզվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ Արտյոմի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter