Գողություն բուժաշխատասենյակից
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Զ. Սարկավագի փողոցի թիվ 131 շենքի բակից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արարատ Ճ.-ին:
Պարզվել է, որ նա օգոստոսի 3-ին Աճառյան փողոցում գտնվող բուժհիմնարկներից մեկի բուժաշխատասենյակից գողացել է «Նոկիա Ե-5» տիպի բջջային հեռախոս՝ պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս:
«Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել