HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով

Մայիսի 9-ի, 10-ի և 11-ի ցերեկային ժամերին, 12-14-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ:

Մայիսի 10-ի և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 9-ի ցերեկը, 10-12-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 9-ի, 10-ի և 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 12-13-ին առավելապես կեսօրից հետո, 14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter