
ԵՄ-ն Հայաստանին նույնպես կոչ է անում «զերծ մնալ հրապարակային հայտարարություններից»
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ և հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի և ընդլայնման և հարևանության քաղաքականության եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակներն այսօր հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
«Բարձր ներկայացուցիչն ու Շտեֆան Ֆյուլեն մտահոգված են՝ տեղեկանալով, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով մեղադրվել և դատապարտել էր ցմահ ազատազրկման 2004թ. Բուդապեշտում հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու կապակցությամբ:
Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանի խնդրանքով Դատապարտյալների փոխանցման մասին 1983 թ. մարտի 21-ի Ստրասբուրգյան կոնվենցիայի շրջանակներում ս.թ. օգոստոսի 31-ին Հունգարիայից տեղափոխվել է Ադրբեջան՝ պատիժը կրելու նպատակով: ԵՄ ներկայացուցիչները դիմել են համապատասխան կառույցներին և հետևելու են իրադարձությունների հետագա զարգացմանը:
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ և հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի և ընդլայնման և հարևանության քաղաքականության եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն վերստին կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին զերծ մնալ հրապարակային հայտարարություններից՝ իրավիճակի վատթարացում թույլ չտալու նպատակով՝ ի շահ տարածաշրջանում կայունության հաստատման և հաշտեցմանն ուղղված ջանքերի»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել