HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սևան» ազգային պարկ»-ին միջնորդագրեր են ներկայացվել՝ հողամասերի վարձակալության պայմանագրեր դադարեցնելու վերաբերյալ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագրեր է ուղարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի միջև 2007թ. դեկտեմբերի 26-ին, ինչպես նաև ՊՈԱԿ-ի և Վարշամ Ղարիբյանի միջև 2005թ. օգոստոսի 2-ին և 2006թ. հունվարի 19-ին կնքված՝ Սևանա լճի ափամերձ հողամասերի վարձակալության պայմանագրերը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Դատախազության լրատվական ծառայությունը։

«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի, ինչպես նաև ՊՈԱԿ-ի և Վարշամ Ղարիբյանի միջև կնքված վարձակալության պայմանագրերը և վերաբերելի փաստաթղթերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ կնքված երեք պայմանագրերը երեք տարի ժամկետով են, սակայն պայմանագրերը շարունակում են գործել՝ անորոշ ժամկետով: 

Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է նաև, որ վարձակալության պայմանագրերով նախատեսված են եղել հողի կադաստրային արժեքի աճի դեպքում հողատարածքների վարձավճարները փոփոխելու դրույթներ՝ նոր կադաստրային արժեքների մասին վարձակալներին նախօրոք ծանուցելու պայմանով: Մինչդեռ, 2021 թվականի հունվարի 1-ին՝ հողամասերի կադաստրային արժեքների աճի հիմքով վարձավճարների փոփոխության պայմաններում, վարձավճարների փոփոխության վերաբերյալ ծանուցումները վարձակալներին ուղարկվել են 3 տարի ուշացումով:

Բացի այդ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ հողամասերի վարձակալության մրցույթների անցկացման մասին հայտարարությունները զանգվածային լրատվության որևէ միջոցով հրապարակված լինելու վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ: 

Արձանագրված խախտումների կապակցությամբ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել Քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter