HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նատիվո՝ ավելին, քան պատրաստուկ ալրացողի դեմ

Վճարովի բովանդակություն

ՆԱՏԻՎՈ 

արդարացնում է սպասելիքները

Բույսերի պաշտպանության նորարարական միջոցներ արտադրող BAYER ընկերության ֆունգիցիդ Նատիվոն համակարգային ազդեցության պատրաստուկ է և պաշտպանական գործառույթից բացի, ունի նաև կանխարգելիչ և բուժիչ հատկություններ: Այն օգտագործվում է սնկային հիվանդությունների լայն շրջանակի դեմ՝ պաշտպանելով բույսն ալրացողից, փտումներից, գոնջից և ալտերնարիոզից: Սրա հետ մեկտեղ բարելավում է բույսի որակը և ապահովում առողջ բերք:

Պատրաստուկը պարունակում է երկու ակտիվ նյութ՝ տրիֆլոքսիստրոբին և տեբուկոնազոլ, որոնք առանձնանում են ազդեցության տարբերվող մեխանիզմներով և բացառում ռեզիստենտությունը պաթոգենների նկատմամբ: Սրա հետ մեկտեղ այն ունի տարբեր փուլերում հիվանդության ընթացքը դադարեցնելու հատկություն՝ արդյունավետորեն պայքարելով հիվանդության նույնիսկ ամենածանր ձևերի դեմ:

Ո՞ր դեպքում և ինչպե՞ս օգտագործել Նատիվոն 

Պաստրաստուկը կարող է օգտագործվել տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների դեմ: Օրինակ, այն պաշտպանում է խաղողի վազը ալրացողից և փտումներից, խնձորը՝ գոնջից և ալրացողից, իսկ կարտոֆիլն ու լոլիկը՝ ալտերնարիոզից: Այն օգտագործվում է նաև գազարի, ընկույզի, դեղձի և կաղամբի մշակաբույսերի մեջ:

Սեզոնի ընթացքում բույսը պատրաստուկով նախընտրելի է մշակել միայն 2 անգամ: Հաշվի առեք նաև այն, որ Նատիվոն խորհուրդ չի տրվում օգտագործել պղինձ և ծծումբ պարունակող պատրաստուկների հետ զուգահեռ, իսկ այլ նյութերի հետ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ստուգել դրանց ֆիզիկաքիմիական համատեղելիությունը:

Օգտագործման մանրամասների կամ պատրաստուկի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմեք «Նատալի Ագրո» ՍՊԸ -ի խորհրդատուներին: Ձեռք ձեռք բերելու համար այցելեք ընկերության խանութների ցանց ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter