HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի վառարանի շահագործումը. շուրջ 17 մլն դրամի վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Երևանում գործող մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ զբաղվող «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ում։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։

«Պարզվել է, որ ընկերությունը գործունեության ընթացքում թրծման տեղամասի բազմահատակ վառարանը շահագործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ թրծման տեղամասի բազմահատակ վառարանի ապօրինի շահագործումը կասեցվել է։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 450 000 դրամ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 16 961 440 դրամի չափով»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter