Ավելի քան 57 միլիոն դրամ «Սևան» ազգային պարկին՝ CNF-ի կողմից
Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին է հատկացվել 57,330,000 դրամ։ Այս մասին հաղորդում է հիմնադրամի լրատվական բաժինը։
«Դրամաշնորհային միջոցներով ֆինանսավորվելու են բացառապես ՊՈԱԿ-ի 2026թ. բյուջեով նախատեսված ծախսերը, մասնավորապես՝ միջոցներն օգտագործվելու են պարկի կարողությունների զարգացման, շենք-շինությունների կապիտալ վերանորոգման, աշխատանքային ծրագրով նախատեսված տեխնիկայի ձեռքբերման ու այլ աշխատանքների իրականացման նպատակով։
Նշենք, որ մինչ այս ՇՄՆ կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, «Դիլիջան» ազգային պարկը և «Արփի լիճ» ազգային պարկը, Կովկասի բնության հիմնադրամի կողմից ստացել են 2026 թ. ֆինանսական տարվա համար նախատեսված գումարային առաջին փոխանցումները, որոնք կազմել են 285 հազար եվրո»,- հայտնում են Կովկասի բնության հիմնադրամից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել