HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտաշատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից Ռոզա Մանուկյան Վահանի անհատ ձեռնարկատիրոջը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Արտաշատ, Օգոստոսի 23 փ/50) իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ, մասնավորապես՝

  • սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, գոլորշու խտացումը, մակերեսների վրա բորբոսների առաջացումը,
  • հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
  • առաստաղները չեն պահվել նորոգ վիճակում, չեն բացառվել կեղտի կուտակումները, մասնիկների թափվելու հնարավորությունը,
  • չի եղել սանհանգույց և անձնակազմի համար նախատեսված հանդերձարան:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter