HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յունիբանկը՝ «Upside Down» մարզական ժայռամագլցման փառատոնի հովանավոր

Վճարովի բովանդակություն

Հայաստանի սպորտային մագլցման ֆեդերացիայի աջակցությամբ Ver Var մարզասրահում կայացավ «Upside Down» մարզական ժայռամագլցման փառատոնը, որի հովանավորը Յունիբանկն էր։ Փառատոնը միավորել էր ավելի քան 200 ժայռամագլցող տարբեր երկրներից:

Մրցումների ուշադրության կենտրոնում հատկապես երիտասարդական ժայռամագլցումն էր: Փառատոնի հովանավորումը Յունիբանկի կողմից երկրում պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շարունակությունն է։

Յունիբանկի համար սպորտը մշտապես եղել է ուշադրության կենտրոնում։ Բանկը հետևողականորեն աջակցում է հայկական սպորտի զարգացմանն ու երիտասարդ մարզիկների առաջխաղացմանը՝ նպաստելով առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը։

Յունիբանկը կշարունակի աջակցել Հայաստանի սպորտային մագլցման ֆեդերացիային՝ մարզիկների պատրաստվածության բարձրացման, միջազգային մրցաշարերին մասնակցության և ոլորտի զարգացման ծրագրերի իրականացման գործում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter