Կառավարությունում քննարկել են «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր Կառավարությունում հանդիպում են ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի անդամների և գործադիր թիմի հետ և քննարկել են ԱԺ առաջին ընթերցմամբ հաստատված «Ներդրումների մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ կապված հարցեր:
Կառավարության աշխատակազմի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դեպի Հայաստան որակյալ ներդրումների հոսքի ինտենսիվացման կարևորությանը և երկրի ներդրումային միջավայրի գրավչության բարձրացման հարցերին:
Փոխվարչապետը կարևորել է այս ձևաչափով հանդիպումները՝ երկրում իրականացվող բարեփոխումների մշակման շրջանակներում գործարար համայնքի ներգրավվածության և նոր խթանների մշակման տեսանկյունից:
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել