Կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ
Քաղաքապետարանի լրատվության վարչությունից հաղորդում են, որ ուսանողների և երիտասարդների օրվա առիթով նախատեսված միջոցառումներով պայմանավորված՝ մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․
«Մայիսի 15-ին՝ ժամը 22․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների հատվածում (շատրվանների դիմաց), կեսգիշերից սկսած (ժամը 24․00-ից), երթևեկությունը կսահմանափակվի նաև Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից Ամիրյան-Զաքյան խաչմերուկի հատվածում, մայիսի 16-ին՝ ժամը 16․00-ից սկսած, ժամանակավորապես կսահմանափակվի մուտքը դեպի Հանրապետության հրապարակ։
Հաշվի առնելով միջոցառումներն անվտանգ և անխափան կազմակերպելու անհրաժեշտությունը՝ վարորդներին հորդորում ենք նախապես ընտրել երթուղիները, հետևել ոստիկանության ծառայողների ցուցումներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել