HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր է պարունակում Հայաստանի համար. Վոլոդին

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Երևանի համար կարող է տնտեսական և սոցիալական լուրջ հետևանքների հանգեցնել։

«Փորձագետների գնահատականներով՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է այդ երկրի համար ՀՆԱ-ի 15-20 տոկոսի կորուստ արժենալ՝ առնվազն 5 միլիարդ դոլար»,- Max-ի իր ալիքում գրել է Վոլոդինը։

Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության 10 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ՝ 10,55 միլիարդ դոլարից հասնելով 26,37 միլիարդ դոլարի։ Բացի այդ, ըստ Վոլոդինի, Հայաստանը հասանելիություն է ստացել դեպի ԵԱՏՄ ընդհանուր շուկա և ունի էներգառեսուրսների մատակարարման արտոնյալ պայմաններ։ Վոլոդինի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարով, մինչդեռ Եվրոպայում այդ գինը կազմում է 633 դոլար:

ՌԴ Պետդումայի նախագահը նաև նշել է, որ Հայաստանի արտահանման 25 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին և ուշադրություն հրավիրել Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության նվազման վրա: Նրա խոսքով՝ Եվրամիության հետ մերձեցման կուրսի ֆոնին 2025 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 45,4 տոկոսով, իսկ Հայաստանում աշխատող ՌԴ քաղաքացիները սկսել են փակել բիզնեսը ու լքել Հայաստանը, ինչը պայմանավորված է անորոշության և այն խնդիրների հետ, որոնք կարող են առաջանալ ԵՄ-ի հետ մերձեցման ֆոնին։ 

Տնտեսական հարցերից զատ, Վոլոդինը նաև անդրադարձել է այն հանգամանքին, թե Հայաստանում «նկատվում են պատմության վերաշարադրման, ինչպես նաև եկեղեցու և ավանդական արժեքների վրա ճնշման փորձեր», ինչը, ըստ նրա, «հանգեցնում է հասարակության պառակտմանը»։ Վոլոդինն այս ամենը համեմատել է 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների և Մերձբալթյան երկրների հետ։ 

Այդուհանդերձ, նա նշել է, որ «ճանապարհի ընտրությունը առաջին հերթին այն ընտրությունն է, որը հիմնված է ժողովրդի կամքի վրա»։

Լուսանկարը՝ ՌԴ Պետդումայի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter