HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը ըմբռնումով կվերաբերվի Հայաստանի ցանկացած ընտրությանը. ՌԴ փոխվարչապետ

Մոսկվան ըմբռնումով կվերաբերվի ցանկացած ընտրությանը, որը կանի Հայաստանի ժողովուրդը։ TACC-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ 

«Իհարկե, ինչպես դա բազմիցս ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մենք ըմբռնումով կմոտենանք ցանկացած ընտրության, որը կանի Հայաստանի ժողովուրդը»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան՝ պատասխանելով Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցման մասին TACC գործակալության լրագրողի հարցին։ 

Օվերչուկի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանին մոտ և դաշնակից պետություն է, իսկ երկու երկրներին միավորում են խորը և վաղեմի բարեկամական կապերը: «Մոսկվան մեծ հարգանք է տածում հայ ժողովրդի նկատմամբ»,- նշել է ռուսաստանցի պաշտոնյան։ «Հայաստանը մեզ շատ մոտ, դաշնակից երկիր է։  Նա Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի անդամ է։ Եվ պարզապես մարդկային կապերը, որոնք միավորում են մեզ, դրանք շատ խորն են, շատ լուրջ, վաղեմի»,- շարունակել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը ինչ-որ փուլում ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև։ «Այնտեղ (Հայաստանում՝ խմբ.) խոսում են Եվրամիության հետ մերձենալու ձգտման մասին։  Մենք բազմիցս ասել ենք, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է։  Հայաստանում դա նույնպես շատ լավ են հասկանում, այդ երկրի ղեկավարներն էլ են դրա մասին ասում, որ երկուսն անհամատեղելի են։ Ինչ-որ փուլում նրանք ստիպված կլինեն նման ընտրություն կատարել, եթե որոշեն դա անել»,- շարունակել է Օվերչուկը՝ հավելելով, որ ռուսական կողմը փորձում է հայկական կողմին հասցնել այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ։ 

«Դա վերջին հաշվով իրենց ընտրությունն է»,- եզրափակել է նա։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter