
Դատարանը մերժեց հայցն ընդդեմ news.am-ի
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռ.Ափինյանի նախագահությամբ, վճռեց մերժել Յուրի Մնացականյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Խ.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ ՊՓԲԸ-ի և Վիգեն Շահինյանի, 3-րդ անձ news.am-ի: Համաձայն վճռի՝ Յուրի Մնացականյանից պետք է բռնագանձվի 20 հազար ՀՀ դրամ՝ որպես պետական տուրք:
Հիշեցնենք, որ Յուրի Մնացականյանը վիճարկում էր 2011թ. նոյեմբերի 26-ին news.am կայքում հրապարակված «Առողջապահության ազգային ինստիտուտի 40-100 աշխատակիցներ կհամալրեն գործազուրկների շարքերը» հոդվածում Վիգեն Շահինյանի արած արտահայտությունը և դատարանից խնդրում էր պարտավորեցնել պատասխանողին news.am-ի միջոցով հրապարակային ներողություն խնդրել հայցվորից և 1 միլիոն դրամ փոխհատուցել վիրավորանքի համար:
Մեկնաբանել