Հայ և գերմանացի դատախազների մասնակցությամբ աշխատաժողով՝ վիրտուալ տիրույթում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թեմայով
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ, 2026թ. մայիսի 19-ին մեկնարկել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները» թեմայով երկօրյա աշխատաժողովը: Այս մասին հայտնում են Դատախազությունից։
Աշխատաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դատախազների միջև տեղի կունենա հայաստանյան և գերմանական իրավական կարգավորումների վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակում, ինչպես նաև կքննարկվի վիրտուալ տիրույթում սեփականության դեմ ուղղված հանցագործություններին, վիրտուալ տիրույթում սեփականության դեմ ուղղված հանցագործություններից տուժած անձանց վիկտիմիզացիայի ազդեցության նվազեցմանը վերաբերող հարցերի շրջանակ:
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով են հանդես եկել Գլխավոր դատախազի խորհրդական Նարինե Գասպարյանը և IRZ-ի երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը:
Աշխատաժողովին բանախոսությամբ հանդես գալու նպատակով Հայաստան են ժամանել Դյուսելդորֆի գլխավոր դատախազության դատախազ Կառլո Շմիդը և Բամբերգի գլխավոր դատախազության ավագ դատախազ Նինո Գոլդբեքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել