HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

4-րդ երեխայից սկսած՝ պետությունը պետք է բնակարան հատկացնի մարզերում. Արման Թաթոյանի նախընտրական ծրագիրը

«Ոտքի վրա» շարքի նպատակն է պարզել, թե ինչ են առաջարկում քաղաքական ուժերը երիտասարդներին։ Շարքի այս թողարկմանը զրուցել ենք «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի հետ։

Զրուցել ենք կրթական բարեփոխումների, աշխատաշուկայի և մարզային կյանքի մասին։ «Միասնության թևերն» առաջարկում է դպրոցական ծրագիրը կրճատել մեկ տարով՝  9+2 մոդելով, մեկ տարին թողնելով բուհ ընդունվողների համար։ Ըստ Թաթոյանի՝ ապագայի դպրոցը կարող է աշակերտին միջին մասնագիտական որակավորում տալ։ 

Ակադեմիական քաղաքի փոխարեն առաջարկում է երեք ակադեմիական շրջան կառուցել՝ Երևանում, Հայաստանի հյուսիսում և հարավում։ Մարզերում դասախոսների անհրաժեշտ քանակն ու որակն ապահովելու համար, Թաթոյանի կարծիքով, պետք է շահագրգռել ու վերանայել աշխատավարձները։

Առանցքային թեմաներից մեկը պետական բուհերում ամբողջությամբ անվճար կրթության գաղափարն է։ Չնայած պետական բյուջեի սահմանափակ հնարավորություններին՝ Թաթոյանը վստահեցնում է, որ միայն բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի պարգևավճարների ֆոնդը հավասար է բուհերին հատկացվող գումարներին։ Չնայած, բացի պետական հատկացումներից, բուհերի եկամուտը գոյանում է նաև ուսանողների վարձավճարից։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter