HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Ողջունելով ս.թ. մայիսի 19-ին երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմադրողականության ավելացման ծրագրերում։

Նախարար Բուդրիսի խնդրանքով փոխվարչապետը խոսել է նաև տարածաշրջանային կապակցվածության օրակարգի, Հայաստանի կայուն զարգացման ու խաղաղության տեսլականի մասին։

ԵՄ աջակցությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ոլորտային համագործակցության հեռանկարներին և պատրաստակամություն հայտնել՝ կիսվելու իրենց կուտակած փորձով»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter