HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծման ընթացքը

Մայիսի 19-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Բարձր գնահատելով ձևավորված սերտ համագործակցությունը՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ժամանակի ընթացքում այն վերաճել է ամուր բարեկամական հարաբերությունների և արձանագրել շոշափելի արդյունքներ։

Քննարկվել են առանցքային մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ կողմերն անդրադարձել են կիբեռլաբորատորիայի ստեղծման ընթացքին և արձանագրել, որ առաջիկա օրերին կմեկնարկի լաբորատորիայի տեխնիկական հագեցման և սարքավորումների մատակարարման գործընթացը։

Անդրադարձ է կատարվել նաև Քրեական ոստիկանության կարողությունների զարգացմանը, մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը և կրթական համակարգի կատարելագործմանը վերաբերող հարցերի։

Այդ համատեքստում կարևորվել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ։

Կրթական ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկումների ընթացքում, ի թիվս ոստիկանների և փրկարարների կարողությունների ու հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի, առանձնահատուկ կարևորվել են նաև սահմանապահների կարողությունների զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացումը։

Քննարկվել են նաև Փրկարար ծառայության ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Եղեգնաձորի և Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև Սևանի ջրափրկարարական ջոկատի շինարարական և վերազինման աշխատանքների ընթացքին։

Կողմերը վերահաստատել են արդյունավետ գործընկերությունն ընդլայնելու պատրաստակամությունը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter