Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Սեպտեմբերի 5-7-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Քամին արևելյան է՝ 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ն աստիճանաբար կբարձրանա 3-4, արևելյան շրջաններում 6-8 աստիճանով, 8-9-ը կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել