HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին․ կա տուժած

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից հայտնում են, որ մայիսի 23-ին, ժամը 11:34-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

«Պարզվել է, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե արգելապատնեշին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս բերել վարորդին ու մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter