
Զարուհի Պետրոսյանի սպանության գործով նիստը կկայանա վաղը
Հունիսի 3-ին` ժամը 12.00-ին, Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովի դատավարության հերթական նիստը:
Նշենք նաև, որ դատավորը մերժել էր ամբաստանյալի պաշտպանի` նիստը դռնփակ անցկացնելու առաջարկը, որի համար վերջինս դիմել էր Վերաքննիչ ատյանի դատարան` բողոքարկելով դատավորի որոշումը: Վերջին նիստը հետաձգվել է, քանի որ պաշտպանը պնդել է, որ չի ստացել նիստը դռնփակ անցկացնելու մերժման ծանուցումը, ինչպես նաև ժամանակ է խնդրել Վճռաբեկ դատարան դիմելու համար:
03.06.2011թ.-ի դատական նիստի ժամանակ պարզ կլինի Վճռաբեկ դատարանի որոշումը տվյալ գործով դատական նիստը դռնփակ անցկացնելու համար:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի քարտուղարություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել