Մինչև զորահանդեսը Երևանում ռազմական տեխնիկայի լուսանկարահանումն ու տեսանկարահանումը խստիվ արգելվում են. ՊՆ
Պաշտպանության նախարարությունը հայտոնում է, որ մինչև մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսը Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են։
«Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, մինչև մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսը մայրաքաղաք Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են։
Նկարահանման հնարավորություն կտրամադրվի մայիսի 28-ին՝ սահմանված կարգով։ Խստիվ արգելվում է նաև ԱԹՍ-ների կիրառմամբ նկարահանումը։ Խախտումները կհանգեցնեն պատասխանատվության»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել