HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական քրիստոնեական ժառանգության և թանգարանային ոլորտում համագործակցության նոր հեռանկարներ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահ և գլխավոր տնօրեն Կարլոս Կամպոն ստորագրել են հայկական քրիստոնեական ժառանգության և թանգարանային ոլորտում համագործակցության մասին մտադրության նամակ:

ԿԳՄՍՆ լրատվականի հաղորդմամբ՝ արարողությանը ներկա է եղել նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը:

Մտադրությունների նամակով ԿԳՄՍ նախարարության և Աստվածաշնչի թանգարանի միջև հաստատվում է ինստիտուցիոնալ համագործակցություն, որի հիմնական նպատակներն է հայկական քրիստոնեական ժառանգության հանրահռչակումը, այդ թվում՝ Աստվածաշնչի թանգարանում հայկական քրիստոնեական ժառանգության մշտական ցուցահանդեսի հիմնումը։ Բացի դրանից՝ մտադրությունների նամակով նախատեսվում է մեկնարկել գիտահետազոտական, կրթական, փորձի փոխանակման և համատեղ այլ ծրագրեր:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով համագործակցությունը քրիստոնեական ժառանգության հանրահռչակման տեսանկյունից. «Երբ մենք խոսում ենք քրիստոնեական ժառանգության մասին, շատ կարևոր է ցույց տալ, որ այն ոչ միայն մեր պատմական կյանքի, այլև մեր այսօրվա և վաղվա մի մասն է: Աստվածաշնչի թանգարանը շատ կարևոր դեր ունի, քանի որ քրիստոնեական ժառանգության կենտրոնացումը մեկ տեղում այցելուների համար իսկապես մեծ առաքելություն է: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության կողմից հնարավորություն ունենք մեր ներդրումն ունենալու այս շատ կարևոր առաքելության մեջ»: Նախարարը շեշտել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս թանգարանային կառավարման, թվայնացման, պահպանության և կրթական ծրագրերի ոլորտներում փորձի փոխանակմանը՝ հատկապես երիտասարդ մասնագետների և հետազոտողների համար։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է Կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը՝ ներգրավելով նաև հայաստանյան թանգարաններին:

Աստվածաշնչի թանգարանի նախագահ և գլխավոր տնօրեն Կարլոս Կամպոն ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ մտադրության նամակի ստորագրումը կբացի լայն հնարավորություններ փոխգործակցության համար տարբեր ոլորտներում՝ նաև ստեղծելով թանգարանի փորձագետների, հետազոտողների միջև կապ:

ՄԱՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղակայված Աստվածաշնչի թանգարանը բացվել է 2017 թ. և տարեցտարի ապահովել է այցելուների կայուն աճ։ Առկա տվյալների համաձայն՝ 2024 թ. թվականի ընթացքում տարեկան այցելուների թիվը կազմել է շուրջ 800 հազար, որը 2021 թ. այցելուների թվի կրկնապատիկն է։

Մեկնաբանություններ (2)

Levon
The “Museum of the Bible”, contrary to what Minister Andreasyan may believe, is not an academic institution but more a center to proselytize the “truth” of the bible. It is owned by Museum of the Bible, Inc., a nonprofit Christian missionary organization established in 2010 by the Green family. Former museum president Cary Summers said that the goal is to "reacquaint the world with the book that helped make it and let the visitor come to their own conclusions. ...We don't exist to tell people what to believe about it". In the initial nonprofit filing in 2010, the purpose of the museum was stated thus: "to bring to life the living word of God, to tell its compelling story of preservation, and to inspire confidence in the absolute authority and reliability of the Bible."
levon
Թանգարանը, որը բացվել է 2017 թվականին, հիմնադրվել է Դեյվիդ Գրինի (David Green) կողմից, ով Միացյալ Նահանգների ավետարանչական կազմակերպությունների խոշոր ֆինանսական աջակիցներից է։ Հակառակ որ թանգարանը պնդում է, որ այն non-sectarian է և «քաղաքական չէ և չի քարոզի», տնօրենների խորհրդի անդամները ստորագրեցին «հավատքի հայտարարություն» Աստվածաշնչի ճշմարտացիության վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter