ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ մայիսի 29-ին կքննարկվի Հայաստանի թեման. ՌԴ նախագահի օգնական
Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի մասնակցության թեման կքննարկվի վաղը՝ մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ։ TACC-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանն ու Ղազախստանն ունեն փոխհամաձայնություն ԵԱՏՄ-ին Երևանի մասնակցության ճակատագրի վերաբերյալ։
«Վաղը կկայանա Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը։ Ես կարծում եմ, որ այդ հարցը այս կամ այն կերպ կքննարկվի»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։
Վերջին շաբաթներին ռուսական կողմը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանը չի կարող միանգամից լինել տնտեսական երկու միությունների կազմում։ ՀՀ իշխանությունները հայտարարել են ԵՄ ինտեգրման ճանապարհի ընտրության մասին, ինչը խնդիրներ է ստեղծել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում։ Վերջին օրերին ռուսական իշխանություններն արգելել են Հայաստանից մի խումբ ապրանքների ներկրումը Ռուսաստան, ինչը Երևանում բնորոշում են որպես քաղաքական գործողություն, սակայն պատրաստ են ռուսական կողմի հետ քննարկել առկա խնդիրները։
Լուսանկարը՝ Sputnik / Кристина Кормилицына
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել