Զորահանդես՝ նվիրված Հանրապետության օրվան (լուսանկարներ)
1918 թվականի մայիսի 30-ին Թիֆլիսում գտնվող Հայոց ազգային խորհուրդը հայտարարությամբ Հայաստանը հռչակեց անկախ հանրապետություն։ Սակայն մայիսի 28-ն է համարվում Հայաստանի անկախության հռչակման կամ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օր, քանի որ Հայոց ազգային խորհուրդը հենց այդ օրը որոշեց Բաթում ուղարկել նոր պատվիրակություն և Հայաստանի անունից բանակցել Օսմանյան կայսրության հետ։
Առաջին հանրապետությունը, սակայն, կարճ կյանք ունեցավ․ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանը հռչակվեց Խորհրդային Հանրապետություն։
Հայաստանը վերականգնեց իր անկախությունը 1991 թվականին։
Այսօր՝ 2026թ. մայիսի 28-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Հանրապետության օրվան նվիրված զորահանդես:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ի Կառավարության նիստում հայտարարել էր, որ զորահանդեսին ցուցադրվելու է միայն վերջին 4 տարիների ընթացքում ձեռք բերված և ՀՀ-ում արտադրված զինտեխնիկան։
«Զորահանդեսը շատ նուրբ երևույթ է և կարող է նաև տպավորություն ստեղծել խաղաղության օրակարգից շեղվելու և հրաժարվելու»,- ասել էր Փաշինյանը։ Իսկ այսօր՝ զորահանդեսի իր ելույթում նա հայտարարեց, որ խաղաղություն է հաստատվել հարևան Ադրբեջանի հետ, և որ Հայաստանի Հանրապետությունն առաջին հանրապետության պես կարճ կյանք չի ունենալու, այլ հարատևելու է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել